ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Մթության արքայազնը հեռացավ

Մթության արքայազնը հեռացավ
24.07.2025 | 10:57

Օզի Օզբորնը այլևս մեզ հետ չէ։

Նա պարզապես ռոքի լեգենդ չէր։

Նա մի ողջ դարաշրջան էր՝ գոռացող ձայնով, խելագար սրունքով, չվախեցող խավարով։

Նրա երգերը՝ Crazy Train, Iron Man, Paranoid, տարիներ շարունակ ուղեկցել են մեզ, երբ մեզ ոչ ոք չէր հասկանում։

Նա խոսում էր մեր ներքին խառնաշփոթի լեզվով։ Եվ այդ լեզուն մետալ էր։

Մարդ, որին անվանում էին «Prince of Darkness» / «Մթության Արքայազն», բայց որը բեմից մեզ սովորեցնում էր չվախենալ մթությունից։ Որովհետև նա այդ խավարը վերածեց ուժի։ Նրա ամեն խելահեղ շարժման մեջ մի ճիչ կար՝ «Ես դեռ կենդանի եմ, ու դեռ բարձր եմ խոսում»։

Այսօր աշխարհը մի լռություն ունի իր մեջ։ Մի ծանր լռություն, որի մեջ դեռ արձագանքում է նրա ձայնը։

«Ես դուրս եմ գալիս ռելսերից՝ խենթ

գնացքի պես»-Օզի Օզբորն:

Հանգչիր խաղաղությամբ, Մթության արքայազն։

Քո խավարը մեզ լույս տվեց։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 8240

Մեկնաբանություններ